Վոլգոգրադի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Տան տիրոջ կանչով ժամանած հրշերջներին հաջողվել է ժամանակին հանգցնել այն. տուժել է միայն տան առաջնամասը:
Իրավապհներն ուշադրություն են դարձրել տանից ոչ հեռու գտնվող կնոջ վրա, ով իրեն տրված հարցերին խառնիխուռն պատասխաններ է տվել: Կնոջը տարել են համապատասխան բաժին,որտեղ պարզվել է, որ նա բնակվում է մոտակա տներից մեկում: Կինը պատմել է, որ որոշ ժամանակ առաջ հարևանն իրեն նեղացրել է, և նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Հիշելով այդ դեպքը՝ կինը որոշել է վրեժ լուծել, և այրել է պատուհաններից մեկը փակող խոտով պարկը:
Ունեցվածքի միտումնավոր ոչնչացման փաստով հարուցվել է քրեական գործ: Կնոջը տեղափոխել են հոգեբուժարան՝ նրան դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու նպատակով: