Այսօր շուրջ 40.000 շրջանավարտ հրաժեշտ կտա դպրոցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրակրթական դպրոցներում այսօր կանցկացվի ավանդական վերջին դասը: Այս տարի “Վերջին զանգը” Հայաստանի Հանրապետությունում հնչելու է շուրջ 40 հազար շրջանավարտների համար, որոնցից 10 հազարը` Երևանից են։
Վերջին դասը մայրաքաղաքում կսկսվի առավոտյան ժամը 10-ին, իսկ արդեն երեկոյան ժամը 18.00–ից մինչև 23.00-ն Ազատության հրապարակում նրանց համար կազմակերպվելու է տոնական համերգ, որն ավարտվելու է հրավառությամբ:Մինչ այդ, Ոստիկանությունը, շնորհավորելով շրջանավարտներին, միևնույն ժամանակ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին զգուշացրել էր. “Ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև”:
Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթն տեղեկացրել էր, որ այսօր տոնական միջոցառումներին Ազատության հրապարակում ամբողջ օրվա ընթացքում հերթափոխով աշխատելու են շտապօգնության և հրշեջ ծառայությունները:
Տարածքը վերահսկելու է Ոստիկանության հասարակական կարգի պահպանության ծառայությունը:
Վերջին դասի ու վերջին զանգի տոնական միջոցառումներից հետո շրջանավարտները կնախապատրաստվեն ավարտական և միասնական քննություններին։




Լրահոս