Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտների օրհնության օրվա առիթով:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
“Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, տնօրինությանց, ուսուցիչներին ու դասախոսներին:
Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ամբարած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի նոր հանգրվան: Դեպի ուր էլ առաջնորդի ձեզ այս նոր ճանապարհը` ուսումը շարունակելու, աշխատելու, բանակում ծառայելու, Աստված մշտական հոգածությամբ պահապան և օգնական է ձեզ` իրականություն դարձնելու ձեր ազնիվ ու արդար իղձերը: Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. “Ես սիրեցի ձեզ, Իմ սիրո մեջ հաստատո”ւն մնացեք” (Հովհ. 15.9): Մեր Տիրոջ այս կոչին ունկնդիր` ձեր սրտերում վառ պահեցեք հավատքը, աստվածսիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով և բարիք ու խնդություն հավելեն մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքին: Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Ամենակարողն Աստված, որ օրհնի ձեր կյանքի ուղին և շնորհի երջանկություն ու ամենայն բարիք:
 Մեր բարձր գնահատանքն ենք բերում կրթության գործի բոլոր նվիրյալներին ու ծնողներին նոր սերունդ կրթելու ջանադրության, խնամքի ու հոգատարության համար և հայցում, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր Հայրենիքը և հավատքով ու հույսով զորացյալ` մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի”:




Լրահոս