Երեվանի քաղաքապետը շնորհավորում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սիրելի” շրջանավարտներ,
Այսօր ձեր հարազատ կրթօջախներում հնչող վերջին զանգը բոլորիդ համար յուրովի  մի առիթ է ի մի բերելու և ամփոփելու դպրոցի պատերից ներս անցկացրած ձեր բարի ու լավ հուշերը: Վստահ եմ, որ դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի, սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին այդ հուշերը ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում: Ու թեև վերջին զանգը խորհրդանշում է հրաժեշտ,  այդուամենայնիվ այն նաև խորհրդանիշ է նոր սկզբի, նոր հեռանկարների ու հորիզոնների և այդ ամենի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացումի, որը հետագայում կարտահայտվի ձեր կայացրած որոշումներում: Ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս միշտ հիշեք, որ դուք ավագ սերնդի հաղթանակների ու ձեռքբերումների ժառանգորդն եք և պատվով պետք է շարունակեք մեր երկրի զարգացման ու հզորացման կարևոր առաքելությունը: Համոզված եմ, որ պահպանելու և նոր որակներ եք հաղորդելու  այն արժեքներին, որոնք, դարեդար անցնելով, ձեր ծնողների և ուսուցիչների շնորհիվ փոխանցվել են ձեզ՝  դրանք հարստացած տեսնելու հավատով։ Մենք՝ ավագներս, հավասարապես հիանում, ոգևորվում ենք ձեզնով և համոզված ենք, որ բարությունը, ստեղծագործ ուժը և դժվարությունները հաղթահարելու կամքը օգտագործելու եք մեր քաղաքի  ու երկրի շենացման համար։ Շնորհավորելով ձեզ ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձություններից մեկի՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ, ուզում եմ միշտ հիշեք, որ գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին. խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում նրանց՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին և հույս հայտնում, որ դուք իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները։ Ուզում եմ, որ մեծ կյանք մտնեք գլուխներդ բարձր, հպարտ։ Հպարտացեք ու միշտ բարձր պահեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի, երևանցու պատիվը: Իմ պատանի բարեկամներ,  բարի եևրթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում”։




Լրահոս