Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատգամավորների՝ խոսափողներն անջատելու երևույթին և պահանջեց, որ ամեն ինչ արդարացի լինի: Այնուհետև նա այս հարցին անդրադարձավ նաև իր ելույթում:
Նա հիշեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքը, երբ նա ընդդիմության որոշ պատգամավորների մեղադրեց ալիևյան նավթադոլարներից սնվելու և ԱԺ-ում գործունեություն ծավալելու մեջ:
«Զարմացած եմ, որ ԱԱԾ-ն դեռ չի հետաքրքրվել այդ հայտարարությամբ: ԱԱԾ-ին կոչ եմ անում, որ պարոն Բաղդասարյանին հրավիրեն իրենց մոտ և պարզեն, թե այդ ովքե՞ր են նավթադոլարներից սնվողները: Եթե կան` բացահայտվեն, եթե չկան, ուրեմն իշխանության համար Ալիևը ծխածածկույթ է, որի ներքո ուզում են իրենց մութ գործերն անել: Հետևողական եմ լինելու այս հարցում, որպեսզի պարզ դառնա այն իրավիճակը, որի մասին նշել է քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը. «Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է» »,- հայտարարեց պատգամավորը: