ԱՄՆ-ի պետդեպը՝ Հայաստանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է 2011 թ. աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իր զեկույցը։ Ձեզ ենք ներկայացնում դիտարկումներ՝ Հայաստանին վերաբերող բաժնից։
Զեկույցում նշվում է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը շարունակում է գլխավորել քաղաքական համակարգը:  Որպես դրական քայլ նշվում է, որ որ 2011-ին ազատ են արձակվել 2008 թ. ցույցերի ընթացքում ձերբակալված 6 ընդդիմադիր գործիչներ։
Լրատվական դաշտը շարունակում է թերանալ ու ամբողջովին օբյեկտիվ լրատվություն չի տրամադրում։  Չնայած զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացմանը, սահմանվել են բարձր վարչական տուգանքներր, որոնց պատճառով լրատվամիջոցները հաճախ ինքնագրաքննության են դիմում՝ դատարանում հայտնվելուց խուսափելու համար։ Անդրադարձ է կատարվել նաեւ բանակում արձանագրված սպանություններին ու ոչ ւանոնադրային հարաբերություններին, որոնց համար, ըստ զեկույցի հեղինակների, ոչ ոք չի պատժվել։ Նշվում է նաեւ բանտերի գերբեռնվածության, հակասանիտարական պայմանների և բժշկական ծառայությունների բացակայության մասին՝ շեշտելով, որ ոստիկանությունը ծեծի է ենթարկում կալանավորվածներին, երկրում շարունակում է տիրել կաշառակերությունը, սահմանափակված են կրոնական ազատությունները, ճնշումների են ենթարկվում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները։
Զեկույցում անդրադարձ է եղել նաեւ աշխատանքային հարաբերություններին, մասնավորապես նշելով, որ հաճախ գործատուները մեկ ամսով փորձնական ժամանակշրջանով աշխատանքի են ընդունում մարդկանց, ապա ազատում՝ առանց որեւէ գումար  վճարելու աշխատած օրերի համար։




Լրահոս