Ռուս կանայք սպանել են հարևանին և շարունակել խրախճանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր քաղաքի իրավապահները երեք կանանց կասկածում են՝ 65-ամյա տղամարդու սպանության մեջ: Կասկածյալները 24, 32 և 39 տարեկան են:

Վլադիմիրի մարզի քննչական վարչությունից տեղեկացրել են, որ սպանության զոհ է դարձել 24-ամյա աղջկա հարևանը, ով դուր չէր գալիս աղջկան:

Նոյեմբերի 3-ին կասկածյալի մոտ հյուր են եկել նրա ընկերուհիները: Կանայք խմել են, այնուհետև տան տիրուհին անսպասելի ներխուժել է հարևանի սենյակ, հարվածել նրան, և սկսել է խեղդել կոշիկի քուղով: Ընկերուհիները միացել են աղջկան, իսկ նա դանակի մի քանի հարված է հասցրել տղամարդուն:

Տղամարդը մահացել է, իսկ կանայք վերադարձել են սեղանի շուրջ և շարունակել խրախճանքը: Ոստիկանություն է դիմել այդ նույն կոմունալ բնակարում բնակվող մեկ այլ կին:




Լրահոս