Բերման են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երեկ հանրապետության տարբեր շրջաններում Ոստիկանության ծառայության աշխատակիցներն ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել մի քանի անձանց: Մայիսի 24-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, այցելել են 1967թ. ծնված Ալբերտ Պ.-ի բնակարան, որտեղ վերջինս ներկայացրել է 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ: Ալբերտ Պ.-ն հայտարարել է, որ նշված ատրճանակը ձեռք է բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած տարիներին: Ալբերտ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին: Ատրճանակն ու փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության: Բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 24-ին, ժամը 11.10-ին, Ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել Ծովագյուղ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է 16 տրամաչափի երկփողանի, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 24-ին, ժամը 11.30-ին, Ոստիկանության Վարդենիսի բաժին է ներկայացել Ակունք գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել “ՄՑ-2112” տիպի 12 տրամաչափ մեկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Բոլոր գործերով կատարվում է հետաքննություն:




Լրահոս