Կովալյովն ավելի լավ էր մենամարտում. Բեռնարդ Հոփքինս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Սերգեյ Կովալյով-Բեռնարդ Հոփքինս մենամարտը, որում ռուս բռնցքամարտիկը կարողացել է միավորներով հաղթել ամերիկացի վետերանին:

Հոփքինսը մենամարտից հետո խոստովանել է, որ Կովալյովը կարողացել է արժանի հաղթանակ տանել:

«Սերգեյը շատ լավ էր մենամարտում, օգտագործում էր տարածությունն ու իր բոլոր արժանիքները: Ես գիտեի, որ լավ հարվածը կարող է փոխել խաղի ընթացքը: Ես հարգում եմ այն մարդուն, ով պատրաստ է կռվել ցանկացած մրցակցի հետ և ոչ մեկից չվախենալ» – ընդգծել է վետերանը:

 




Լրահոս