Այսօր գիշեր Մոսկվայի շրջաններից մեկի հերթապահ մաս է դիմել 58-ամյա մի տղամարդ, ով պատմել է շատ տարօրինակ դեպքի մասին:
Տղամարդու խոսքով՝ երկու օր առաջ իր տան մոտ երկու հոգի հարձակվել են իր վրա և խլել «Լեքսուսի» բանալիները: Նրան հրելով նստեցրել են իր մեքենան և տարել մերձմոսկովյան Մոժայսկ: Այնտեղ գլխարկը նրա աչքերին են քաշել և «Ժիգուլի» ավտոմեքենայով տեղափոխել քաղաքից դուրս գտնվող ինչ-որ վայրում:
Ոստիկանների մոտ տղամարդու պատմությունը կասկածներ է առաջացրել: Նրա խոսքով՝ հանցագործներն իրեն չեն ծեծել, սակայն սպառնացել են: Բացի այդ՝ կասկածելի է թվում այն հանգամանքը, որ տղամարդը ոստիկանություն է դիմել դեպքից 2 օր անց:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, սակայն որոշել են ստուգել նաև տուժողին. տեղեկացնում է kp.ru-ն: