«Գագիկ Խաչատրյանն ինչ ռեֆորմ էլ անի, չեն հավատալու»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր քննարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, թե այս ընթացքում բազմաթիվ գործարարների հետ է հանդիպել:

«Էս մարդիկ ասում են, որ օրենքի կիրառման դեպքում երկու բան հստակ է. մի մասը փակվելու է՝ մի 500 ՓՄՁ երկու ամսվա ընթացքում փակվելու են, ստվերի շատացում է լինելու, կա մի X գումար, որը չի հարկվում: Արդյունքում կորցրել ենք սպառողներին, հոսանքի թանկացումից հետո չորսից հինգ տոկոս պակաս սպառում է եղել»,-ասաց Մանուկյանը:

ՀԱԿ պատգամավորը շեշտեց, որ հասարակության մեջ կա որոշակի կարծրատիպ գործարար քաղաքական գործիչների հանդեպ, և վերջիններիս որևէ ռեֆորմին չեն հավատում. «Գագիկ Խաչատրյանը ինչ ռեֆորմ էլ անի, չեն հավատալու, բիզնեսմենը ռեֆորմ անելու իրավունք չունի, յուրաքանչյուր քաղաքացի գիտի, թե ինչ բիզնեսներ ունի Գագիկ Խաչատրյանը»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ օրենքի այս տարբերակը ևս խնդրին լուծում չէր տալիս:




Լրահոս