Մայրանալուց հետո Սիրուշոն երեկ առաջին անգամ հանդես եկավ մենահամերգով: ԱՄՆ-ի Nokia համերգասրահում տեղի ունեցած մենահամերգին նա ներկայացրել է իր փոքրիկի լուսանկարը, երգել իր մայրիկի՝ Սյուզան Մարգարյանի, երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ:
Համերգին ներկայացված համարներից մեկը նա նվիրել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: