Գողացել է պապի փողերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Մխիթար Ա.-ին:

Պարզվել է, որ նա նոյեմբերի 4-ին օգտվելով իր պապի տնից բացակայելու հանգամանքից՝ ննջասենյակի պահարանից գողացել է 210 ԱՄՆ դոլար և 15.000 դրամ գումար: Գողոնը մասամբ առգրավված է:

Պապը նախկինում ոստիկանություն չի դիմել: Մխիթար Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս