Կինը տուգանք է վճարել՝ բանկոմատի անսարքության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրիշի ունեցվածքը գաղտնի հափշտակելու համար կինը ստիպված է եղել հինգ հազար ռուբլի տուգանք վճարել:

Կեմերովոյի բնակչուհին նման պատժամիջոցի է դատապարտվել բանկոմատից գողություն կատարելու համար: 26-ամյա կինը փորձել է բանկոմատից 400 ռուբլի ստանալ, սակայն բանկոմատն իրեն հինգհազարանոցներով 20 հազար է «տվել»:

Աղջիկը մեկ անգամ ևս 100 ռուբլու պահանջ է ներկայացրել ու էլի հինգհազարանոց ստացել:

Հույս ունենալով, որ բանկոմատի անսարքությունը շարունակվում է, նա օրվա երկրորդ կեսին կրկին եկել է նույն բանկոմատի մոտ և 80 հազար ռուբլու հայտ ներկայացրել: Արդյունքում բանկի ընդհանուր վնասը կազմել է 102,9 հազար ռուբլի:

Աղջկա գործողությունները, ով, ի դեպ, բանկի նախկին աշխատակից է, որակվել են իբրև ուրիշի ունեցվածքի հափշտակում: Կինը ընդունել է մեղքը, զղջացել և մասամբ վերադարձրել գումարը: Դարատանը նրանից պահանջել է վերադաձնել մնացածը և ևս հինգ հազար ռուբլի տուգանք վճարել, տեղեկացնում է kp.ru—ն:




Լրահոս