Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «եռյակ»-ում տեղի ունեցող գործընթացներին:
«Այնպես չէ, որ եռյակը փլուզվում է, մենք ուրախանում ենք, կամ չի փլուզվում, մենք տագնապի մեջ ենք: Դա քաղաքական օրակարգ է, իսկ մենք ունենք ավելի լայն քաղաքական օրակարգ», – վստահեցրեց նա:
Դիտարկմանը, թե արդյոք այն, որ եռյակի մի կողմը կարծում է, որ ակտիվ գործողություններ պետք է լինեն, մյուսը՝ ոչ, պայմանավորված է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման հետ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Հանրապետականը երբեք գործարքների չի գնում և ականներ էլ ընդդիմության մեջ չի դնում: Իրենք եթե խնդիր ունեն, պետք է այդ խնդիրը փնտրեն իրենց մեջ»: