«Ադրբեջանական պատվիրակությունն անհարմար վիճակում էր հայտնվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական պատվիրակությունն անհարմար վիճակում էր հայտնվել Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, քանի որ ընտրել էր այնպիսի զեկույց, որը քիչ կապ է ունեցել Ադրբեջանի հետ: Այս մասին խորհրդարանում նշեց «Եվրանեսթ» ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, ադրբեջանցիները փորձել են ցանկացած հարց կապել Արցախի հետ, բայց եվրոպացի պատգամավորները հորդորել են չներբեռնել Եվրանեսթի օրակարգը այնպիսի հարցերով, որոնք դուրս են քննարկումների շրջանակից:

Պատվիրակության ՕԵԿ-ական անդամ Մհեր Շահգելդյանի խոսքով, Ադրբեջանը խոսում էր հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության արժեքների պահպանման մասին:

«Միշտ չէ, որ եվրոպացի պատվիրակները պարզ պատկեր ունեին Ղարաբաղի հետ կապված և շատ դեպքերում իրենք խնդրել են էքսկուրս անել` հասկանալու հակամարտության պատմությունն ու ընթացքը: Ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր պատգամավոր հրավիրվել է թե՛ Հայաստան, թե՛ Արցախ, քանի որ իրենք էլ համաձայն են, որ շատ կարևոր է տեղում լինել ու դրանից հետո միայն որոշել դիրքորոշումը»-հայտարարեց նա:

«Եվրանեսթ»-ում որևէ հարց չի առնչվել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը: Դա մեր ներքին քննարկման հարցն է և որևէ հանձնաժողովում նման հարց չի բարձրացվել», – նշեց պատվիրակության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:




Լրահոս