ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես խոստովանել է, որ պարտություն է կրել Կոնգրեսի ընտրություններում:
«Մենք պարտություն կրեցինք: Ես պետք է խոստովանեմ իմ մեղքը դրանում», – ասել է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահը նշել է նաև, որ ամերիկացիներին հարկ է ապացուցել, որ իշխանությունները ճիշտ ճանապարհով են շարժվում:
«Այն, ինչ մենք ստացել ենք, մեր քաղաքականության պարտությունն է, ինչը պետք է շտկենք», – ասել է է նախագահը CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Կոնգրեսի ընտրությունները վերածվել են երկրի նախագահի հանդեպ անվստահության արտահայտման: Նրան քննադատում էին հանրապետականները և լքում՝ դեմոկրատները՝ հրաժարվելով հրավիրել նախընտրական հանրահավաքներին երբեմնի ժողովրդավարություն վայելող նախագահին:
Օբամայի փոխարեն՝ իրենց թեկնածուի օգտին հաճախ ելույթ էր ունենում նրա կինը՝ Միշելը: Սակայն այն բանից հետո, երբ նա 6 անգամ սխալ է արտասանել այն թեկնածուի ազգանունը, ում օգտին կոչ էր անում ձայն տալ, նրան ևս դադարել են հրավիրել: