“Այսօր հանրապետության դպրոցներում կհնչի “Վերջին զանգը”, ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով:
Այս ավանդական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը:
Ոստիկանությունը նույնպես ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար: Մեր երեխաներն այսօր առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՜նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
Սիրելի՜ դպրոցականներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ “Վերջին զանգի” անմոռանալի տոնի առթիվ:
Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում:
Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, և հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո:
Աստված ձեզ պահապան”: