Ազգային ժողովի պատգամավորներն Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից այսօր հետաքրքրվեցին, թե Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների միացումն ու նոր նախարարության ստեղծումն ինչ ազդեցություն կունենա ՀՀ պետական բյուջեի վրա:
Նախարարի խոսքով, փորձելու են եղած միջոցների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք դրվել են այդ նախարարությունների վրա: Հովհաննես Մանուկյանը նաև նշեց, թե բացարձակապես նոր հաստիքներ չեն նախատեսվում:
«Եղած ռեսուրսների սահմաններում մենք տեղավորվելու ենք», – հայտարարեց նա: