Պատգամավորները կողմ են «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Նախագծի վերաբերյալ ԲՀԿ տեսակետը ներկայացրեց Միքայել Մելքումյանը, ով նշեց, թե օրենքով սահմանված փաստաթղթավորման պահանջ ներկայացնելը նշանակում է աշխատել լեգալ պայմաններում:

«Լավ է լեգալ պայմաններում աշխատել, բայց այդ փաստը կիրառելուց չպետք է մոռանալ մրցակցության պայմանները, քանի որ օրենքի կիրառումն այն տարբերակով, որով կա, կնշանակի ճնշել փոքր և միջին բիզնեսին»,- ընդգծեց Մելքումյանը: Նա հավելեց, որ ԲՀԿ-ն կողմ է, որ օրենքի նախագծի կիրառումը հետաձգվի:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ՀՀԿ-ի տեսակետը ներկայացնելու ժամանակ ասաց, որ իրենք կողմ են օրենքի նախագծի հետաձգմանը և նշեց, որ դրա մեջ ոչ մի բացասական երևույթ չկա: «Կառավարության նպատակն է բարելավվել ու բարեփոխել միջին բիզնեսի ոլորտը»,- հայտարարեց Բաղդասարյանը:




Լրահոս