Եթե մենք զգանք, որ պատրաստ ենք՝ կգնանք առաջ. Ստեփան Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ոչ իշխանական ուժերը համաժողովրդական շարժման շտաբների միջոցով ցանկանում են իրենց տեսակետները ներկայացնել Հայաստանի ցանկացած բնակչի: Այս մասին «Եռյակ»-ի նիստից հետո նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ հավելելով, թե հանրահավաքին չմասնակցած հարյուր-հազարավոր մարդիկ իրենց հետևում են հեռուստացույցներով և այժմ խնդիր կա իրենց նույնպես մասնակից դարձնել իրադարձություններին:

Լրագրողների այն հարցին, թե կա՞ արդյոք փոփոխություն նրանց դիրքորոշումներում, պատգամավորը պատասխանեց, որ որևէ փոփոխություն չկա: Նրա խոսքով, շտաբների ձևավորումը ժամանակի և տեխնիկական խնդիր է:

«Երբ երկու շաբաթ հետո մենք կքննարկենք մեր անելիքները, պարզ կլինի: Եթե մենք զգանք, որ պատրաստ ենք, կգնանք առաջ», – նշեց նա: Այն դիտարկմանը, թե մարզերում ԲՀԿ-ն ունի գրասենյակներ, որն է նոր շտաբների ձևավորման անհրաժեշտությունը, Ստեփան Մարգարյանը վստահեցրեց.

«Մարդիկ կան, որ չեն ուզում՝ կոնկրետ կուսակցության մեջ լինեն, բայց համակրում են շարժմանը: Սա համաժողովրդական շարժման շտաբներն են լինելու, ոչ թե կուսակցական»:




Լրահոս