ՍԴ-ն մերժեց ԿԸՀ-ի գործը կարճելու մասին միջնորդությունը և որոշեց լսել ՀԱԿ-ի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի դիմումն այսօր ՀՀ ՍԴ-ն սկսեց բանավոր ընթացակարգով քննարկել:
Նիստի սկզբին պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը միջնորդեց, որպեսզի դատարանը կարճի հայցը, քանի որ ըստ նրա, դիմող կողմը նման կարգի դիմում ներկայացրել է նաև ԿԸՀ-ին, որը մերժվել է՝ փաստարկների բացակայության պատճառով: Բացի այդ, Մուկուչյանը նաև հավելեց, որ հարցի սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ դիմելու իրավունք ունեցող սուբյեկների մեջ դիմող կողմը չի մտնում:
ՀԱԿ-ի փաստաբան Վահե Գրիգորյանն էլ դատարանից խնդրեց ՀԱԿ-ի կողմից որպես երկրորդ ներկայացուցիչ ներգրավվել նաև Լևոն Զուրաբյանին:
5 րոպե խորհրդակցությունից հետո դատարանը որոշեց, որ հաշվի առնելով այն, որ ՍԴ ՀՀ օրենքի 60 հոդվածը թույլ է տալիս ՍԴ-ին ցանկացած պահի անդրադառանալ գործի վարույթի կարճմանը, ուստի մերժեց միջնորդությունը և առաջարկեց սկսել գործի քննությանը և անդադառնալ միջնորդությանը կողմերի բացատրությունն ամբողջ ծավալով լսելուց հետ:
Դատարանը նաև թույլ տվեց դիմող կողմին որպես երկրորդ ներկայացուցիչ գործում ներգրավվել նաև Լևոն Զուրաբյանին:
Նշենք, որ Կոնգրեսը ՍԴ-ից պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` մայիսի 13-ին կայացրած թիվ 265-Ա` մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը և քվեարկության արդյունքները:
Դիմումը ՍԴ-ում ներկայացրեց փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ որպես պատասխանող հանդես է գալու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կոնգրեսի դիմումի քննարկման ժամանակ զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանը և Արևիկ Պետրոսյանը:




Լրահոս