Վրաստանցի գողերը Մերձմոսկվայում 30 բնակարան են կողոպտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկվայում ոստիկանները ձերբակալել են երկու հանցագործի, ովքեր, արդեն մի քանի ամիս է, բնակարաններ են կողոպտում մարզի տարբեր քաղաքներում: Տղամարդկանց ձերբակալել են հանցանքի վայրում, երբ նրանք կոտրել են Սոլնեչնոգորսկի մասնավոր տան դուռը:

Ինչպես տեղեկացրել են մերձմոսկովյան ոստիկանության մամլո ծառայությունից, ձերբակալվածները Վրաստանի 25 և 35 տարեկան երկու քաղաքացիներ են: Երկուսն էլ բազմիցս դատված են եղել: 25-ամյա տղամարդու անձնական զննման ժամանակ հայտնաբերվել է փաթեթ, որի մեջ փոշու նման նյութ է եղել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ փաթեթը պարունակում է 4 գրամ հերոին:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարցաքննության ժամանակ վրացիները պատմել են ավելի քան 30 բնակարանային գողության մասին, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է Մոսկվայի ողջ մարզը:




Լրահոս