ԱՄՆ-ում մահվան են դատապարտել նախկին ծովահետևակայինի՝ 27-ամյա Քեսոն Քեդրոն Սայքսին: Տղամարդը դատապարտվել է երիտասարդ ամուսինների սպանության համար:
Զոհվածներն ամուսնացել էին մահվանից ընդամենը 2 ամիս առաջ: Ամուսինը՝ լեհական ծագում ունեցող սերժանտ Յան Պավել Պետրժակը, Իրաքում աշխատել է իբրև ռազմական ուղղաթիռները սպասարկող մեխանիկ: Նրա կինը՝ Կվիանա Ջենկինս-Պետրժակը, նախադպրոցական տարիքի երեխաների խնամքի հարցերով խորհրդատու էր աշխատում:
Մի օր չորս ծովահետևակայիններ ներխուժել են Պետրժակների տուն, կապել նրանց և 1,5 ժամ ենթարկել դաժան կտտանքների:
Պարզվել է, որ հանցագործներից երկուսը ծառայել են Յան Պետրժակի ենթակայության տակ: Նրանք ստիպել են իրենց հրամանատարին նայել, թե ինչպես են բռնաբարում նրա կնոջը: Այնուհետև երկուսին էլ սպանել են՝ կրակելով նրանց գլխին: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հանցագործները փորձել են այրել զոհերի տունը, գրում է The New York Daily News թերթը: