Բանակում զինվոր է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ՊՆ N զորամասերից մեկում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանը:
Մայիսի 24-ին, ժամը 15:15-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Գագիկ Գևորգի Հովակիմյանը ՀՀ ՊՆ տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո, ,Կռազե մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին: Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔրՕր-ի 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն:
Այս մասին Slaq.am-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նշենք, որ այս պահին վրաերթի ենթարկողը ձերբակալված չէ




Լրահոս