Մոսկվայում 2 օրում 2 ոսկերչական խանութ են թալանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

24 ժամվա ընթացքում Մոսկվայում երկու ոսկերչական սրահ են թալանել: Կիրակի երեկոյան հանցագործները ներխուժել են Մոժայսկի մայրուղու վրա գտնող ոսկերչական խանութ և թալանել այն:

Ինչպես տեղեկացնում է «Интерфакс»-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 18:25-ին երեք դիմակավորներ ներխուժել են խանութի տարածք: Անձնակազմին զենքով սպառնալով՝ նրանք կոտրել են խանութի ցուցափեղկերի ապակիները, վերցրել զարդերն ու փախել: Վնասի չափը պարզվում է:

Նախորդ օրը Մոսկվայի հարավ-արևելքում ևս մեկ նման կողոպոտ է տեղի ունեցել: Այդ ժամանակ հարձակման թիրախ էր դարձել Տաշքենդի փողոցի վրա գտնվող ոսկերչական սրահը: Հանցագործները գողացել էին 10 մլն արժողությամբ ոսկյա զարդեր:




Լրահոս