Տիմատին Դիմա Բիլանին թմրամոլ և համասեռամոլ է անվանել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական շոու բիզնեսում մեծ սկանդալ է: Ռեփեր Տիմատին հրապարակայնորեն վիրավորել է Դիմա Բիլանին, նրան թմրամոլ և համասեռամոլ անվանել: Նա միաժամանակ Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկվսկայային ամոթանք է տվել վերջինիս «դերասանական» պահվածքի համար:

Պրոդյուսերն իր հերթին մեղադրել է Տիմատիին՝ գործընկերներին վիրավորելու միջոցով իրեն PR անելու մեջ, և սպառնացել է նրան դատի տալ:

Ի պատասխան Տիմատիի՝ Բիլանը նրան նամակ է գրել, հայտարարելով, որ «բամբասանքները հատուկ են հոգեբանորեն անհավասարակշռված և հիստերիկ մարդկանց». տեղեկացնում է ntv.ru-ն:

Կայքը հիշեցնում է, որ Դիմա Բիլանի համերգը Նիժնի Նովգորոդում շատ անհաջող է անցել և առաջացրել է հանդիսատեսի զայրույթը: Բիլանը դժվարությամբ է ոտքի վրա կանգնել, իսկ երգելու փոխարեն՝ հաճախ անցել է արտասանության: Ի վերջո, դերասանը բեմից խոստովանել է, որ իրեն լավ չի զգում:




Լրահոս