Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց որդու՝ Հակոբ Վիրաբյանի մասնակցությամբ հոկտեմբերի 30-ին գյուղում հնչեցված կրակոցների մասին լուրերը:
Գյուղապետը, Armlur.am-ի բոլոր հարցերին ի պատասխան, նշում էր, որ չի մեկնաբանում անձնական գործերը: Միայն հարցին, թե ինչպես կմեկնաբանի որդու կողմից ապօրինաբար զենքի կիրառումը, Պտղնիի համայնքապետը նախընտրեց ընդհանրապես ոչինչ չպատասխանել:
Տեղեկացնենք, որ 41-ամյա Հակոբ Վիրաբյանն ու 39-ամյա Մհեր Բաղդասարյանը նշված օրը վիճաբանություն են սկսել, որն ավարտվել է կրակոցներով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանավորումը:
Ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել է, որ Հ. Վիրաբյանի տանից հայտնաբերվել են 2 հատ պնևմատիկ հրացան, 1 Սայգա-12 տեսակի, 1 Սայգա տեսակի, 7. 62 տրամաչափի ինքնաձիգ դատարկ փամփուշտակալներով, 1 հատ ԻԺ76-8 տեսակի գազային ատրճանակ, որի փամփշտակալի մեջ եղել է 7 փափմուշտ: Հայտնաբերվել են նաև գազային ատրճանակի 9 փամփուշտ, 1 հատ գաղտնի փականով ծալովի դանակ, 2 հատ մահակ, 44 հատ չկրակված, 3 հատ կրակված 12 տրամաչափի փամփուշտներ: Հայտամբերվածը առգրավվել և ուղղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական և մի շարք այլ փորձաքննություններ: