Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կշարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահ տիկին Լորա Թակը երեկ այցելել են Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոն:

Առողջապահության նախարարը և Համաշխարհային բանկի պատվիրակությունը շրջել են ՀԲ-ի ֆինանսավորմամբ արդիականացված և 2014 թվականի մայիսի 26-ին շահագործման հանձնված մասնաշենքում, հանդիպել բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ: Քննարկվել են բուժհաստատության գործունեության արդյունքները, ծառայությունների հետագա զարգացման հնարավորությունները և այլ հարցեր:
Աշխատանքային այցի վերջում տիկին Լորա Թակն իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ արդիականացված բժշկական կենտրոնում իրականացված աշխատանքների վերաբերյալ և վստահեցրել, որ կշարունակվի ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ համագործակցությունը` ուղղված Հայաստանի առողջապահական համակարգի հետագա զարգացմանը և արդիականացմանը:




Լրահոս