Վերջին զանգի վարորդական խախտումներ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 8-ից, հանրապետության ողջ տարածքում ՃՈ աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ կապված “Վերջին զանգի” միջոցառումների հետ։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ՃՈ տուգանային հրապարակներ են տեղափոխվել 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ Նշված ավտոմեքենաները վարել են հիմնականում անչափահաս դպրոցական երեխաներ, իսկ մի մասն էլ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ, որոշներն էլ ավտոմեքենաների պատուհաններից “կախված են” եղել։ Ուժեղացված ծառայությունը շարունակվում է։ Տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաները հիմնականում “ԲՄՎ”, “Մերսեդես”, “Միթսուբիշի ԻՕ”, “Վոլվո” և “Նիվա” մակնիշների են, ինչը երևում է նաև Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժում։ Բոլոր ավտոմեքենաների վարորդների նկատմամբ ՃՈ տեսուչների կողմից կազմվում են վարչական ակտեր։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս