
Թուրքիայի Քայսերի նահանգում այսօր առավոտյան ոստիկանական շենքի մոտ մահապարտ ահաբեկիչները պայթուցիկով լի մեքենա են պայթեցրել , ինչի հետեւանքով զոհվել է 2 ոստիկան, կա 18 վիրավոր: Գտնվել են նաեւ երեք մահապարտ ահաբեկչների մարմինները: Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նայիմ Շահինը տեղեկացրել է, որ 18 վիրավորների մեծ մասը երեխաներ են,-հայտնում է Reuters -ը: “Ահաբեկիչների թիրախը ոստիկական բաժանմունքը չի եղել, սակայն ոստիկանները հետապնդել են նրանց և նրանք ռումբերը գործի են դրել նախապես չորոշած վայրում”,-ասել է նախարարը: