
Երեւանում, մայիսի 24-ին, ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա մի աղջկա եւ դիմել փախուստի: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված աղջիկը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: