ՄԱԿ-ը դատապարտում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտում է Հայաստանում անհատների եւ խմբերի նկատմամբ վերջին բռնությունների եւ անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման եւ գենդերային ինքնության վրա: Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
Հայտարարությունում, նաեւ ասվում է.
“Այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք եւ ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, եւ հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության եւ անհանդուրժողականության խթանման գործիք:   
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերը, որոնց Հայաստանը անդամակցել է, հաստատում են պետությունների կողմից հստակ պարտավորվածություններ` պաշտպանելու մարդկանց խտրականությունից` սեռական կամ այլ կարգավիճակի վրա հիմնված: Մարդու համընդհանուր իրավունքները միշտ գերակայում են, երբ նույնիսկ լարվածություն կա մշակույթի եւ մարդու համընդհանուր իրավունքների միջեւ: Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին հետամուտ լինել այս բնագավառում անպատժելիության ներկայիս մթնոլորտի վերացմանը` այս գործողությունները արագ եւ խորապես հետաքննելով, եւ ապահովել բոլորին ազգային ու միջազգային փաստաթղթերով երաշխավորված պաշտպանությունը”:




Լրահոս