Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դպրոցներից մեկում բաց դասի ժամանակ չի կարողացել քարտեզի վրա աշակերտներին ցույց տալ Գերմանիայի մայրաքաղաքը: Միգրացիայի վերաբերյալ դասի ժամանակ աշակերտները նրան խնդրել են մոտենալ քարտեզին: Դպրոցականները նախ ցույց են տվել քարտեզի վրա իրենց հարազատ քաղաքը, ինչից հետո խնդրել են կանցլերին գտնել իր հայրենի Համբուրգ քաղաքը: Վերջինս էլ այն ավելի շուտ գտնելու համար նախ փորձել է հայտնաբերել Բեռլինը, սակայն արդյունքում ցույց է տվել Ռուսաստանի տարածքը: Իսկ Գերմանիայի մայրաքաղաքը նա հայտնաբերել է ավելի ուշ, առանց որեւէ մեկի աջակցության: Կանցլերը, որպես արդարացում, նշել է, որ քարտեզն առանց նշումների է եղել, ինչն էլ նրան խանգարել է կոզմնորոշվել:
Մերկելը դժվարացել է քարտեզի վրա գտնել իր հայրենի քաղաքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ