2004 թվականի օգոստոսի 19-ին Արտաշատում տեղի ունեցավ ահասարսուռ դեպք. երկու քույրեր նրանցից մեկի ընկերոջ հետ իրենց իսկ բնակարանում ստիպել էին հարևանի 4-ամյա երեխային բավարարել իրենց սեռական պահանջմունքները:
Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դեպքից անցել է ավելի քան 10 տարի, և քույրերից փոքրը՝ Մելինեն, ով իր արարքի համար դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման վաղուց արդեն ազատության մեջ է: Իսկ Մարինեն, ով, ՀՀ Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3 մասի հատկանիշներով (երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար), դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, վերջերս նույնպես ավարտեց պատժի կրումը:
Միայն վերջինիս ընկերը՝ Գարիկը, ով եղել է դեպքի նախաձեռնողը, ազատ կարձակվի մյուս տարի:
Դեպքի նախապատմությունը, թերևս, մանրամասն ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ տեսարանն, իսկապես, ամբողջովին դուրս է ցենզուրայից և մարդկային երևակայության մեջ երբևէ չի կարող տեղավորվել: Այդուհանդերձ, դատարանում քույրերը հայտարարել էին, թե իրենց մտքով չէր էլ կարող անցնել, որ դրա հետևանքով կարող են գաղութում հայտնվել:
Իսկ ամեն ինչ տեղի ունեցավ աղջիկների մոր ծննդյան օրը, երբ Գարիկն առաջարկեց ի ցույց դնել իրենց սեռական օրգաններն ու երեխային «մոտ կանչել»:
2005թ. երեքն էլ դատապարտվեցին: Կանանց և անչափահասների Աբովյան քրեակատարողական հիմնարկում (ԱՔՀ) պատիժը կրող Մարինեն տարիներ առաջ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, թե ինքն ընկերոջ նման չի արել, իր դեպքում ուրիշ է եղել: «Պամիդոր-մամիդոր չեմ դրել»,- ասել է Մարինեն, ով այդ ժամանակ 23 տարեկան է եղել: Սեռական ակտն առավել մանրամասն պատմել է նրա քույրը, ով այդ ժամանակ անչափահաս է եղել:
Մարինեն, ով դպրոց չի գնացել, քրեակատարողական հիմնարկում սառնարյուն մարդ է եղել, ոչ կոնֆլիկտային: Խոսել է կցկտուր և որևէ կերպ չի կարողացել բացատրել արարքի մոտիվացիան, չնայած անընդհատ կրկնել է. «Շատ փոշմանել եմ, հենց դուրս էկա, ինձ ուրիշ բան պետք չի, կէթամ իմ մամային-պապային կպահեմ»:
Մարինեն մեծացել է երկու քույրերի հետ, ծնողներն այդ ժամանակ աշխատում էին Արտաշատ քաղաքի զբոսայգու զուգարանում:
Իսկ դեպքի մասին իրավապահներին ահազանգել է երեխայի մայրը, ում այդ մասին ասել էր Մելինեն: Մարինեն հարցազրույցի ժամանակ չէր կարողացել բացատրել, թե սեռական ոտնձգությանը մասնակից լինելուց հետո ինչու է քույրը այդ մասին պատմել երեխայի մորը: «Գարիկն ասեց՝ Մելո, ոչ մեկին չասես, թող ոչ մեկ չիմանա էս մասին, բայց քուրս խաբար տվեց մորը, միլիցեն էլ էկավ ինձ, Մելոյին ու Գարիկին տարավ»,- պատմել է Մարինեն:
Մարինեի ընկեր Գարիկը եղել է քրոջ դասընկերը: Նախքան Գարիկը, նա ընկերություն է արել Արամ անունով մի երիտասարդի հետ: «Մի օր Արամը 31-ով էկավ մոտս, քաշեց ավտոյի մեջ, ասեց՝ արի իրար հետ ըլնենք, ես քեզ կպահեմ: Հետո 2 տղերքի հետ էկան, մենք էլ էրկու քրով գնացինք դաշտը, հաց-մաց կերանք, ըտեղ եմ ազապությունս տվել Արամին: Արամից լավը չկար: Համ էլ պապաս իրան հարգում էր: Ինձի շորից բռնցրած ամեն ինչ առնում էր»,- արտահայտվել էր Մարինեն:
Ի դեպ, բացառված չէ, որ սա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության միակ դեպքը չի եղել, քանի որ դատարանում քույրերը պատմել էին, որ նա իրենց տուն հաճախ է գնալիս եղել՝ խաղալու իրենց մյուս քրոջ երեխաների հետ: