Այսօր ամերիկացի կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան օրն է:
Նա ծնվել է 1974թ. նոյեմբերի 11-ին:
Դի Կապրիոյի հայտնի հայտնի ֆիլմերից են` Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի» «Ուոլ սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»։
Դերասանն ունի իտալական, գերմանական և ռուսական արմատներ։ Լեոնարդոն ընտանիքի միակ երեխան է։ Ապագա դերասանը իր անունը ստացել է մոր շնորհիվ։ Դի Կապրիոյի մայրը՝ Իրմելինը Իտալիայի թանգարաններից մեկում տեսել է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունները և որոշել իր տղայի անունը դնել Լեոնարդո։ Երբ Լեոն դարձել է մեկ տարեկան, նրա ծնողները բաժանվեմ են, և տղան մնացել է մոր հետ։ Լեոն ստիպված էր ապրել Լոս Անջելեսի մի քանի թաղամասերում, քանի որ նրա մայրը մի քանի վայրում էր աշխատում։
Լեոյի անձնական կյանքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է։ Նրան հաճախ նկատում են հայտնի մոդելների հետ։ Հոլիվուդյան դերասանի ընկերուհիներից է եղել դերասանուհի և ֆոտոմոդել Բլեյկ Լայվլին է, ում հետ նրա հարաբերությունները տևել են մեկ տարի։ 2011թ. դեկտեմբերից մինչև 2012-ի հոկտեմբեր Լեոն հանդիպել է մոդել Էրին Հիթերսոնի հետ։ Այժմ Դի Կապրիոն հանդիպում է գերմանացի մոդել Թոնի Գարրնի հետ։