Չինաստանում ձերբակալվել է մի տղամարդ, որը սպանել է երիտասարդներին եւ նրանց միսը վաճառել շուկայում: Խուզարկությամբ նրա տանը հայտնաբերվել է բջջային հեռախոս, բանկային քարտ եւ այլ իրեր, որոնք պատկանել են սպանվածին: Նրա տանը հայտնաբերվել են նաեւ մի քանի շշեր, որոնցում սպիրտի մեջ պահվել են մարդկային աչքեր: Ավելի ուշ հաստատվել է, որ Չժանը մի քանի տարիների ընթացքում սպանել է երիտասարդ մարդկանց, նրանց մսով կերակրել իր երեք շներին, իսկ մնացածը՝ վաճառել շուկայում: Միջադեպը հասարակական մեծ արձագանք է ստացել: Պեկինը գյուղ է ուղարկել քննչական խումբ: Նշենք, որ նախկինում սպանության համար Չժան Յունմինը արդեն 20 տարի անցկացրել է ճաղերի հետևում: