“ՀՀ իշխանությունը շատ լուրջ ճաք է տվել, չի կարողանում կազմել կառավարություն, չի կարողանում հասնել նրան, որ բոլոր ուժերը լինեն իր տակ, քանի որ միայն այդ իրավիճակում է, որ կարողանում է կազմել կառավարութուն”,- այսօր ասուլիսում հայտարարեց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա միանշանակ ժխտեց, որ ՀՀԿ-ՕԵԿ միությունը կարող է համարվել կոալիցիա: Արամ Կարապետյանը նաև բացառեց, որ “Ժառանգությունե-ը կոալիցիա կամ հուշագրի ձևով միություն կազմի ՀՀԿ-ի հետ. “,ՀՀԿ-ն այսօր գտնվում է բավականաչափ ծանր վիճակում: Հիմա պատրաստ են նույնիսկ ՀԱԿ-ի ու բոլորի կարծիքը լսել, իսկ իրավիճակը որ բարդանա՝ նույնիսկ արտախորհրդարանական կարծիքներ լսել”: ՆԺԿ ղեկավարը գտնում է, որ ԲՀԿ-ն համակարգային խիստ փոփոխություններ չի ուզում, բայց ժողովրդի հետ շփումից հետո զգում են, որ այսպես շարունակվելու դեպքում կա՛մ ժողովուրդը կհեռանա երկրից, կա՛մ պոռթկում է լինելու: Նրա կարծիքով` եթե ԲՀԿ-ն գնար կոալիցիա՝ առանց դեմքը պահելու, ուղղակի կվերանար և իսպառ կկորցներ իր ռեսուրսները: Կուսակցության ղեկավարի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործոնը մի քիչ գերագնահատված է, ու գերագնահատում են հենց Սերժ Սարգսյանի թիմակիցները՝ ցույց տալու համար, որ ԲՀԿ-ն չի կարող ինքնուրույն խաղալ, մինչդեռ Քոչարյանը չունի հասարակական հենարան:
,Հայաստանում դժվար է ընկալել, որ օլիգարխը դառնա ընդդիմություն: Այսինքն՝ դե՞մ են քվեարկելու կառվարության ծրագրին, բյուջեինե,- հարցադրում արեց Ա. Կարապետյանը: