Ինչո՞ ւ է «Մոսկվիչկա»-ի սեփականատերը հայտնվել դատարանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանն իր պարտապանների հետ համաձայնության գալու ուղիները ստիպված է դատարաններում փնտրել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ: Վերջինիս հիմնադիրը Երեւանի նախկին ոստիկանապետի որդին` Արմեն Նազարյանն է: Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ իրեն գումար բռնագանձելու պահանջով: «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Սեւակ Մարաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանություններ տալուց: «Այս գործով անգամ դատական նիստ չի եղել եւ, միգուցե, կողմերը հաշտության գան, ուստի առայժմ ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանություն անելուց»,- ասաց Մարաբյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Նազարյանն ասաց, որ «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի եւ «Բիզնես լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի միջեւ ֆինանսական խնդիրն առաջացել է վարձակալության վճարների հետ կապված: «Մենք այդ ընկերությունից վարձակալությամբ տարածք էինք վերցրել, բայց գործն իրեն չարդարացրեց: Վարձակալության գումարն էլ չէինք կարողացել ժամանակին վճարել ու հիմա կարգավորում ենք խնդիրը: Բանակցություններ են ընթանում, տեխնիկական հարցեր կան: Այսինքն՝ գույքի տեսքով որոշ բաներ կան, որ պարտքի դիմաց պետք է թողնենք իրենց»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս