ՀՀ ոստիկանության համակարգը կկիսվի երկու մասի, մի մասը կանցնի ՏԿՆ-ին, իսկ մյուս մասը՝ ԱԱԾ-ին. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե ՀՀ ոստիկանության համակարգը կկիսվի երկու մասի: Մի մասն անցնելու է Տարածքային կառավարման նախարարությանը, մյուս մասն էլ ԱԱԾ-ի հետ միավորվելով՝ կդառնա նոր նախարարություն:
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016-ի փետրվարին: Հակոբյանը 65-ամյակի կապակցությամբ պաշտոնից պետք է հեռանար դեռ 2011-ին, բայց Սերժ Սարգսյանը նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց ևս հինգ տարով: Մինչ նրա 70-ամյակը, մեր աղբյուրների պնդմամբ, ԱԱԾ-ն և ոստիկանության մի մասն արդեն միավորված կլինեն, և Գորիկ Հակոբյանը կգնա վաստակած հանգստի: Ասում են, սակայն, որ միավորման այս տարբերակը անվտանգության համակարգի աշխատակիցների սրտով չէ, և նրանք հույս ունեն ետ համոզել Սերժ Սարգսյանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս