Տարեվերջին որքա՞ն կկազմի արտագաղթի ցուցանիշը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա անցած տասն ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել շուրջ 40 հազար մարդ: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը 29 հազարից մի փոքր ավել է եղել: Այսինքն՝ անցած տարվա համեմատ ինքնաթիռով մեկնող եւ չվերադարձողների թիվն աճել է ավելի քան 36 տոկոսով: Ի դեպ, վերջին տարիներին արտագաղթողների կեսից ավելին բաժին է հասնում ավտոմոբիլային տրանսպորտին: Այսինքն՝ արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ տարեվերջին արտագաղթի ամփոփ ցուցանիշն առնվազն 50 հազարի սահմաններում է լինելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս