ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի 23-ամյա որդին կասկածում է իր ծնողներին այն բանում, որ նրանք կազմակերպել են իր սիրեցյալի ձերբակալությունը: Խոսքը Տաջիկստանից 31-ամյա Ֆիրուզա Սավուշկինայի մասին է, ով երիտասարդի քաղաքացիական կինն է. հայտնում է «Эхо Москвы» ռադիոկայանը:
Սավուշկինան, ով փոքրիկ դուստր ունի, հղի է Յուրի Գլազևից: Այժմ նա ձերբակալված է և մեղադրվում է իր երկրացու՝ Գլազևների տան սպասուհի Դիլյաֆրուզ Միրզոևայի հանդեպ կատարած սպանության սպառնալիքների մեջ:
Գլազև կրտսերը համոզված է, որ իր հայրը նպաստել է Սավուշկինայի ձերբակալությանը, ինչի նախաձեռնողն իր մայրն է, ով ի սկզբանե դեմ է եղել իրենց հարաբերություններին: Լրագրողներին տված հարցազրուցում երիտասարդը նշել է, որ իր հայրը՝ Օքսանա Գլազևան, Ֆիրուզայի հանդեպ չպատճառաբանված ատելություն է տածում:
Յուրի Գլազևը պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր քաղաքացիական կնոջը. այդ նպատակով կդիմի ցանկացած միջոցի: РЕН ТВ-ն հրապարակել է հոր հետ նրա խոսակցության ձայնագրությունը, որում կրտսեր Գլազևը հորդորում է հորը գործի դնել իր կապերը՝ ընկերուհուն ազատ արձակելու համար: