Շիրակի մարզում ավտովթարից տուժած անձանցից երեքի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել:

17-ամյա ուղևորի մոտ նախնական աշխտորոշմամբ կասկածում էր գանգի հիմի կոտրվածք, ինչը հետագայում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերքվել է, նրա վիճակն այժմ բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Մյուս հինգ տուժածի մասին. 14-ամյա պատանին, հիվանդանոց է տեղափոխվել բազուկների ու անրակների կոտրվածքներով, նրան կվիրահատեն: Պատահարի հետևանքով վիրավորներից մեկն ունի 35 տոկոս այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Մյուս երեք վիրավորի վիճակը միջին ծանրության է:




Լրահոս