Ազատ դեմոկրատներնը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են Հայաստանի հետընտրական զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության գրասենյակում այսօր` մայիսի 25-ին, տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի, կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ: “Ազատ դեմոկրատներե կուսակցության լրատվական ծառայությունից armlur.am-ին հայտնեցին, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի հետընտրական զարգացումները, ներքաղաքական իրավիճակը: Խոսվել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ծրագրերի եւ նախաձեռնությունների, ինչպես նաեւ կուսակցության պատգամավորների առաջիկա գործունեության մասին: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում տնտեսական ոլորտի, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները եւ այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:




Լրահոս