25 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից armlur.am-ին հաղորդեցին, որ այսօր “Վերջին զանգի” օրվա ընթացքում 15:30-ի դրությամբ 25 մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ: Ըստ Ոստիկանության՝ մեքենաները տուգանային հրապարակ են տեղափոխվել, քանի որ վարորդների մի մասը եղել են անչափահասներ, մի մասը չեն ունեցել վարորդական իրավունք։ Պատճառներից են եղել նաև երթևեկության կանոնների այլ խախտումները։ Հիշեցնենք, որ այսօր Ճանապարհային ոստիկանության հավաստմամբ` անցկացվելու է խիստ հսկողություն և խախտումներ կատարած անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշենք նաև, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով, այսօրվանից մինչ հունիսի 3-ը հանրապետությունում երթևեկության անվտանգության ապահովման նպատակով անցկացվում է “Զգուշացե՛ք` երեխաներ են” խորագրով տասնօրյակ:




Լրահոս