Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ողբերգական ավտովթարի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ: Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Վստահ եմ՝ իրավապահ մարմինները կկատարեն դեպքի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննություն, կպարզեն այս ողբերգության բոլոր պատճառները, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցության մեջ:




Լրահոս