Երեքշաբթի առավոտյան առնվազն 58 մարդ զոհվել է Պակիստանի Սինդ նահանգում տեղի ունեցած ավտոբուսի և բեռնատարի բախման պատճառով. տեղեկացնում է AP գործակալությունը:
Զոհվածների թվում 14 կին և 8 երեխա է եղել: Վթարի ժամանակ ավտոբուսում 70 մարդ է գտնվել:
Բախման հնարավոր պատճառներից է ուժեղ մառախուղի արդյունքում ստեղծված վատ տեսանելիությունը: