Քիչ առաջ նախագահական նստավայրից դեպի Ազգային ժողովի շենք ընթացան «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56մլն. դրամի գողության գործով հանցախմբին օժանդակելու համար մեղադրվող HSBC բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի ընտանիքի անդամները:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Առուշանյանի ծնողները հայտարարել են, որ նախագահական նստավայրի առջև հացադուլ կսկսեն, կդիմեն առավել ծայրահեղ քայլի՝ ինքնահրկիզման:
Մեր թղթակցի հետ զրույցում տղայի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը, նշել է, որ իր որդու մեղադրական դատավճիռն անօրինական է, և իրենք պահանջում են վճռի վերանայում:
«Մենք այժմ պահանջում ենք, որպեսզի ՀՀԿ-ից գոնե մեկ պատգամավոր իջնի, նրանց հետ զրուցենք: Դրանից բացի՝ ուզում ենք նաև փոխանցել»,- հայտարարել է Լավրենտ Առուշանյանը: