Կայուն զարգացման հայեցակարգը կկործանի ժողովրդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայեցակարգը միտված է ապահովել երկրի բնակչության բարեկեցությունը` առանց էկոհամակարգին վնաս հասցնելու և համաշխարհային արտադրության ծավալները 8-10 տոկոսով ավելացնելու հաշվին: Սակայն, ըստ Սանասարյանի, այդ հայեցակարգը ոչ միայն չի արտահայտում համայն մարդկության շահերը, այլեւ ուղղված է նրա դեմ: “Մեկ տարում մեկ մարդը միջինում ծախսում է մոտ 50 տոննա բնական նյութ: Եթե այդ թիվը բազմապատկվի 7 միլիարդանոց բնակչության թվով, ապա կստացվի 350 մլրդ տոննա բնական նյութ: Ինչպե՞ս կարելի է այդ թիվն ավելացնել 10 տոկոսով”,- հաշվարկեց նա: Ներկայացնելով իր “Համակարգված դավադրություն” գիրքը` բանախոսը նշեց, որ գրքում խոսվում է “Կայուն զարգացում” հայեցակարգի բացասական ազդեցությունների մասին: Նա համոզված է, որ փաստաթղթում դրույթներ կան ազգաբնակչության կրճատման և մի շարք այլ կետերի մասին, որոնք, միանշանակ, աշխարհը չեն կարող տանել կայուն զարգացման ուղիով:




Լրահոս