Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստերի աշխատանքները: Նիստի սկզբում քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Մինչ այդ խմբակցությունները ներկայացրին իրենց դիրքորոշումները օրենքի նախագիծը հետաձգելու վերաբերյալ:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենքի նախագծի հետաձգմանը, ոչ թե օրենքին: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ձեռնպահ են քվեարկելու և հայտարարեց, որ փետրվարին որևէ արմատական փոփոխություն տեղի կունենա:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց՝ ԲՀԿ-ն կողմ է հետաձգմանը, միևնույն ժամանակ արձանագրում է, որ սա հարցի լուծում չէ: «Սա ներկայացնում է բազմաթիվ սոցիալական շերտերի շահեր: Սա բիզնես չէ: Պետք է համատեղ ուժերով լուծումներ գտնել»,- ասաց նա: Օրենքի նախագիծն ընդունվեց 110 կողմ, դեմ 1, ձեռնպահ 9 ձայներով: